News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Հայաստան» դաշինքը վերցրել են իրենց պատգամավորական մանդատները:

ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «ՔՊ-ի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը եւ «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Մատինյանը ԿԸՀ-ից վերցրել են իրենց պատգամավորների մանդատները, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վաղը կմոտենա եւ կվերցնի պատգամավորի մանդատները»:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունենալու է 107 պատգամավոր, որոից 71-ը կլինեն ՔՊ-ից, 29-ը՝ Հայաստան» դաշիքնքից եւ 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից:

Օրեր առաջ ԿԸՀ-ն արդեն հաստատել է պատգամավորների մանդատների բաշխման վերաբերյալ արձանագրությունը եւ հնչեցրել պատգամավորների անունները:

Իսկ մանդատները փոխանցելու գործընթացը առանձին կանոնակարգում չունի, նրանք ցանկացած պահի կարող են մոտենալ եւ ԿԸՀ-ից վերցնել իրենց մանդատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ