News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է որոշում կայացնի Կուբայի դեմ էմբարգոյի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ բավարար չէ, որպեսզի երկրները քվեարկեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից արգելքը վերացնելու համար,եւ եկել է այդ հարցի վերաբերյալ իրական որոշում կայացնելու ժամանակը՝ հաշվի առնելով, որ «աշխարհի գրեթե բոլոր երկրները» դեմ են դրան: 

«Անհնար է պատկերացնել, որ մեր ժամանակներում նրանք ցանկանում էին պատժել անկախ երկրին շրջափակմամբ,- ասել է Լոպես Օբրադորը:- Կարծում եմ, որ նախագահ Բայդենը պետք է որոշում կայացնի այս կապակցությամբ»: Կուբայացի ընտանիքները նույնպես պետք է ավելի քիչ սահմանափակումների ենթարկվեն ԱՄՆ-ում կամ ցանկացած այլ երկրում ապրողներից փոխանցումներ ստանալու հարցում, հավելել է Լոպես Օբրադորը:

Ենթադրվում է, որ դեպի Կուբա փոխանցումները տարեկան 2 միլիարդից մինչեւ 3 միլիարդ դոլար են կազմում, ինչը ծառայությունների եւ զբոսաշրջության արդյունաբերությունից հետո եկամտի երրորդ աղբյուրն է:

Փոխանցումները տուժել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով, ինչը ստիպեց Western Union-ին դադարեցնել օպերացիաները Կուբայում:

Լոպես Օբրադորը կարծում է, որ ԱՄՆ-ի էմբարգոն է բողոքի ցույցերի պատճառը, որոնք բռնկվել են Կուբայի տնտեսական ծանր ճգնաժամի ֆոնին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ