News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշ թաղամասում ավելի քան 70.000 ք/մ տարածքում 5000 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով «Բադալյան եղբայրները» հիմնում են նոր՝ Սոֆթ Սիթի բիզնես կենտրոնը։

Սոֆթ Սիթին «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի 2-րդ բիզնես համալիրն է․ առաջինը «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության շենքն է, որը գործում է Հին Նորքի 23․000 ք/մ զբաղեցնող տարածքում:

Նոր համալիրը կառուցվում է «ՍոֆթԿոնստրակտ» եւ «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունների աշխատակիցների համար։

Համալիրը բաղկացած կլինի 4 մասնաշենքերից, որոնցից 2-ն ունեն եռանկյունաձեւ տեսք: Հայաստանում սա առաջին եռանկյուն շենքն է նման ծավալով, որի կերպարի ստեղծման համար առանձնացվել է 3 կարեւոր հիմնադրույթ՝ յուրաքանչյուր հարկի եւ ընդհանուր մակերեսի հարաբերակցություն, տեխնիկական եւ հակահրդեհային անվտանգություն եւ շենքի ամրություն:

Իր աշխատակիցների համար հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով նոր բիզնես կենտրոնում լինելու են հանգստի սենյակներ, նոր սրճարաններ, մարզասրահ եւ յոգայի դահլիճ:

Տպել
Ամենաշատ