News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պատերազմի, պարտության եւ կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թեւանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով։

Պատերազմի, պարտության եւ կապիտուլյացիայի թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կողմից 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է։

Դա նույնն է, որ երիտթուրքերն առաջարկեին ստեղծել Հայոց ցեղասպանության հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Կամ էլ՝ ֆաշիստներն ուսումնասիրեին Հոլոքոստի հանգամանքները»։

Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ։

 

Տպել
Ամենաշատ