News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անհետ կորած զինծառայողների հարազատներին Կառավարության ներկայացուցիչը հերթագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։

«Ասացին՝ պետք է հերթագրենք, որպեսզի մտնի օրակարգի մեջ։ Բայց դեռ չեն ասել, երբ կկանչեն»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները առավոտվանից Կառավարության շենքի առջև էին և պահանջում էին հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք չէին թույլատրել ԶԼՄ ներկայացուցիչներին տեսանկարահանել ակցիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ