News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ու գերեվարված, ապա  ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախ վերադարձված Մաճկալաշեն գյուղի 32–ամյա բնակչին Ադրբեջանում  ծեծել ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկվել, ինչի հետեւանքով նախնական տվյալնով,  վնասվել է նրա աջ ոտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի եւ անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետեւանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների եւ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ