News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 26-ի հրամանագրերով Հայատանի դեսպաններ է նշանակել Կոլումբիայի Հանրապետությունում եւ Բոլիվիայի Բազմազգ Պետությունում, Կուբայում, Թուրքմենստանում ու Եգիպտոսում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայքից։

Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Հակոբյանը  համատեղության կարգով, նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում եւ Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը,  համատեղության կարգով, նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Երեք տարի ժամկետով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Ռուբեն Խարազյանը։

Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում եւ Սուդանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Նրա փոխարեն, երեք տարի ժամկետով այդ պաշտոնում նշանակվել է  Հրաչյա Փոլադյանը, ով նախագահի մեկ այլ հրամանագրով, հետ էր կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ