News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Զո Բայդենը եւ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմին համաձայնագիր են ստորագրել 2021 թվականի վերջին Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելությունը պաշտոնապես ավարտելու մասին, հայտնում է Reuters-ը:

«Իրաքում մեր դերը կկայանա ԻՊ-ի դեմ պայքարի գործում ըստ անհրաժեշտության օգնության մեջ»,- ասել է Բայդենը լրագրողներին Քադիմիի հետ հանդիպման ժամանակ:

Ներկայումս Իրաքում կա 2500 ամերիկացի զինվորական, որոնք կենտրոնացած են Իսլամական պետության մնացած զինյալներին հակազդելու վրա: ԱՄՆ-ի դերն Իրաքում ամբողջովին կանցնի իրաքցի զինվորականների ուսուցմանն եւ խորհրդատվությանը: Ակնկալվում է, որ այդ փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ ԱՄՆ-ն արդեն կենտրոնացել է իրաքյան ուժերի նախապատրաստման վրա:

«Ոչ ոք չի պատրաստվում առաքելությունն ավարտված հայտարարել: Նպատակը ԻՊ-ին ջախջախելն է»,- ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Քադիմիի այցից առաջ:

Նա չի նշել, թե քանի ամերիկյան զինծառայող կմնա Իրաքում` խորհրդատվության եւ նախապատրաստման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ