News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը՝ Հարվարդից հայտնի տիեզերագնացի գլխավորությամբ հայտարարել է ոչ երկրային քաղաքակրթությունների ստեղծած տեխնոլոգիաների որոնման նոր նախաձեռնության մասին, հաղորդում է AFP-ը:

«Գալիլեոյի նախագիծը» ենթադրում է աստղադիտակների, տեսախցիկների եւ համակարգիչների գլոբալ ցանցի ստեղծում՝ ՉԹՕ-ների հետազոտության համար: Այս պահին այն ստացել է 1,75 մլն դոլարի ֆինանսավորում մասնավոր դոնորներից:

«Գիտության, մեր տեխնոլոգիայի եւ մեր աշխարհհայացքի վրա ոչ երկրային տեխնոլոգիայի ազդեցությունը մեծ կլինի»,-ասել է պրոֆեսոր Ավի Լոյեբը:

Նախագծին մասնակցում են հետազոտողներ Հարվարդից, Փրիսթոնից, Քեմբրիջից, Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտից եւ Ստոկհոլմի համալսարանից:

Բացի ՉԹՕ ուսումնասիրությունից՝ նախագիծը կուսումնասիրի օբյեկտներ, որոնք այցելում են մեր արեգակնային համակարգ միջաստղային տարածքից, եւ կփնտրի այլմոլորակային արբանյակներ, որոնք կարող էին զոնդավորել Երկիրը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ