News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյանը քննարկումների առիթ է տվել։ Պարզվում է նա տիկտոկեր է, ինչը չի վրիպել քաղաքացիների ուշադրությունից։ Սոցցանցերում ակտիվ քննարկում են նորանշանակ փոխնախարարի զվարճալի տեսանյութերը, որոնք նա հրապարակել է  TikTok  հարթակում` մինչ փոխնախարարի պաշտոնում նշանակվելը։

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը Գայանե Գաբրիելյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «Ծանոթացեք․ բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյան, փաստորեն սրանց «կադրային բազան» TikTok-ն է»։

Նշենք, որ  Գայանե Գաբրիելյանը Շրջակա միջավարի փոխնախարարի պաշտոնում նշանակվել է հուլիսի 23-ին։

 

 

 

Տպել
Ամենաշատ