News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ հեղուկ գազի շուկան սթրեսային վիճակում է: Վարորդները բողոքում են. շուկայում հեղուկ գազ չկա, իսկ եթե գազալցակայանը հեղուկ գազ ունի, ապա վարորդին հրաժարվում է 5000 դրամից ավել վաճառել: Բայց պարզվում է, որ այս շուկայում առաջացած պակասուրդը խորը պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազ ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում. մենք գրել էինք, որ ներկրողները Իրաքում եւ Ռուսաստանում ստիպված են լինում օրերով սպասել՝ ինչ-որ քանակությամբ հեղուկ գազ գնելու համար: Մեզ հայտնի դարձավ նաեւ այն, որ Ռուսաստանն ու Իրաքը կտրուկ բարձրացրել են հեղուկ գազի գինը, եւ հայ ներկրողներին առաջարկում են բոլորովին այլ՝ ձեռքբերման ավելի բարձր գին:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը հիմա այլ լուծումներ է փնտրում՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Այժմ պետական մակարդակով բանակցություններ են ընթանում Իրանի ու Քաթարի հետ: Կհաջողի արդյոք կառավարությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ հեղուկ գազի գինը դեռ որոշ ժամանակ բարձր կմնա, դա հաստատ է: Նշենք, որ այս շուկայում տիրող իրավիճակը վարորդների շրջանում խուճապ է առաջացրել, քանի որ որոշ գազալցակայաններ, առիթից օգտվելով, իրենց ունեցած հեղուկ գազի մեկ լիտրի գինն անհասկանալի ձեւով բարձրացրել են՝ հասցնելով մինչեւ 280 դրամի:

Բայց գների զսպմամբ զբաղվող հայաստանյան միակ կառույցն այս հարցում ձեռքերը լվացել եւ մի կողմ է քաշվել՝ պատճառաբանելով, որ շուկան մրցակցային է եւ ունի կենտրոնացվածություն: Բայց, արի ու տես, այս անգործությունից օգտվում են որոշ տնտեսվարողներ եւ թալանում վարորդներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչու Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանն այս տարի խաղող չի մթերում
Հորդորում են զերծ մնալ սադրիչ հայտարարություններից…
«Հրապարակ». Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին
Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում...
«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ազգային օրակարգը և կարևորելով փողոցային...
«Հրապարակ». Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել
Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն` Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում...
«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար
Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը...
«Հրապարակ». Սիփան Փաշինյանն ընդհատակ է անցել
Տեւական ժամանակ խոսվում էր, որ նրան Իջեւանի քաղաքապետի համար էին պատրաստում...