News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հայտարարել է անօրինական ներգաղթյալների արագացված արտաքսումը վերսկսելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:

«Հուլիսի 26-ից սկսած որոշ ընտանիքներ ենթակա են արագացված արտաքսման ընթացակարգի: Արագացված արտաքսումն այն ընտանիքների վտարման օրինական ընթացակարգն է, որոնք ԱՄՆ տարածքում գտնվելու օրինական հիմքեր չունեն»,-հայտնել է նախարարությունը:

«Այդ գործողությունները վտանգավոր են եւ կարող են հանգեցնել երկարաժամկետ ներգաղթային հետեւանքների այն անձանց համար, ովքեր փորձում են դա անել»,-նշվում է տեքստում:

Գերատեսչության պնդմամբ՝ ԱՄՆ վարչակազմն աշխատում է անվտանգ, կարգավորված եւ հումանիտար ներգաղթային համակարգի ստեղծման շուրջ:

Վերջին շրջանում ԱՄՆ նախագահի վարչակազմը ենթարկվում է խիստ քննադատության այն մարդկանց աճող ներհոսքի պատճառով, ովքեր անօրինականորեն փորձում են ներթափանցել ԱՄՆ Մեքսիկայից:

Մասնավորապես, քաղաքական ընդդիմախոսները պնդում են, որ դա Սպիտակ տան նոր ղեկավարի մեղմ մոտեցման հետեւանքն է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ