News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չափազանց դժվար է կատարել պատերազմական երգեր վերջին պատերազմների վետերանների համար, մանավանդ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, քանի որ արվեստի միջոցով  վերապրում ես այն, ինչի միջով անցել ես, բայց այսպիսի երեկոները օգնում են չմոռանալ և միասին լինել: Այս մասին հայնտնեց կիթառահար, երգիչ Ռուբեն Եղոյանը արցախյան և աֆղանական պատերազմների վետերանների համար գրական-երաժշտական երեկոյից հետո, որը կազմակերպել էր Երևանի Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում):

Երեկոյին ներկա էին հայ վետերաններ՝ աֆղանական և արցախյան պատերազմների մասնակիցներ: Ոմանք եկել էին՝ չնայած ծանր վիրավորվուրումներին: Ռուբեն Եղոյանը նույնպես վետերան է: Որդու՝ ակորդեոնահար Միքայել Եղոյանի հետ միասին նրանք կատարում էին Վլադիմիր Վիսոցկու ռազմական երգերը, իսկ Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի առաջատար արտիստներից մեկը ՝ Արեն Խաչատրյանը, պարզապես հաղորդավար չէր, նա արտասանեց Վիսոցկու բանաստեղծությունները:

«Նախկինում ելույթ ունեցել եմ սահմանապահների և զինվորականների առջև, բայց առաջին անգամ եմ երգում վետերանների համար: Շատ ծանր էր, նույնիսկ չգիտեի, թե ինչպիսի արձագանք կարելի է ակնկալել հանդիսատեսից: Դժվար է հաղթահարել այն, ինչի միջով անցել ես, քանի որ երգը կարող է պարունակել այնպիսի պահեր, որոնք կհիշեցնեն մեր զոհված ընկերների և այլ իրադարձությունների մասին », - նշեց Ռուբեն Եղոյանը:

Հանդիսատեսի արձագանքն իսկապես առանձնահատուկ էր: Վետերանները նույնպես երգում էին, իսկ երբ Արեն Խաչատրյանը կարդաց Վիսոցկու «Նա չվերադարձավ մարտից» հայտնի գործը, նրանք զուգահեռ արտասանում էին:

«Վիսոցկին մեզ կտակել է այնպիսի արժեքներ, որոնց մենք պետք է ձգտենք մեր ամբողջ կյանքի ընթացքում: Ինչքան էլ փորձենք, ինչ էլ անենք, դա երբեք չի հերիքի, ինչպես մի կաթիլ օվկիանոսում: Ահավոր դժվար էր այստեղ ելույթ ունենալը: Թվում էր, թե ինչպես փոքր տղա կանգնած եմ մեծերի առջև», - ասաց Արեն Խաչատրյանը:

Համերգի ավարտից հետո վետերանները դեռ երկար նստեցին, նրանց մի մասը հավաքվել էր խմբերով և ինչ-որ բան աշխույժ քննարկում:

«Այս երգերը հոգուն են հասնում, նույնիսկ կարիք չկա բացատրելու, թե ինչու է դա այդպես: Սակայն բացի ծանր հիշողություններից մտքին գալիս են նաև պայծառ պահեր: Վիսոցկու երգերը հիշեցնում են երջանիկ մանկության, երիտասարդության և Խորհրդային Միության ժամանակները: Շատ շնորհակալ եմ Ռուսական տանը սրա համար: Երազում եմ `Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը և բարեկամությունը շարունակվի և էլ ավելի ամրապնդվի», - ասաց արցախյան պատերազմների մասնակից, ազատամարտիկ Զավեն Մարությանը (Գյուրզա):

Արցախյան պատերազմի մասնակից, Հայոց բանակի սպա, գնդապետ Ստանիսլավ Երեմինը իր հերթին նշեց, որ Վիսոցկու երգերում ամենազարմանալին այն է, թե ինչ ճշգրտությամբ է պոետը, ով երբեք խրամատներում չի եղել, փոխանցել ռազմական գործողությունների մասնակիցների զգացմունքները:

«Վիսոցկու երգերը գրված են այնպես, կարծես նա ինքն է տեսել  պատերազմի բոլոր դժվարությունները: Եվ նրանց համար, ովքեր իսկապես ամեն ինչ տեսել են, դա հոգու համար շատ մոտ, հասկանալի ու հարազատ մի բան է թվում: Բացի դրանից կա նաև կարոտ հին ժամանակներին: Ես հիշում եմ սկավառակները Վիսոցկու երգերով », - ասաց գնդապետը:

Երևանում Ռուսական տան մշակութային ծրագրերի բաժնի պետ Անդրանիկ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց վետերաններին և նշեց, որ ամբողջ հասարակության անունից խոնարհման խոսքեր է փոխանցում բոլոր մասնակիցներին, նրանց մարտական ընկերներին, ինչպես ինչպես նաև նրանց մայրերին, ովքեր նույնպես լուռ սխրանք են գործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ