News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիզակի քարե ծայրակալը, որը հայտնաբերվել է գերմանական Հոհլե Ֆելս քարայրում, պատկանում է նեանդերթալցիների։ Եզակի նմուշը, որը մոտ 65 հազար տարեկան է, ուսումնասիրել են Թյուբինգենի համալսարանի մասնագետները, տեղեկացնում է Planet- today-ը։

Գիտնականները հավաստիացրել են, որ քարայրում գտնված ծայրակալը նիզակի մաս է, որը կիրառվել է մեծ որսի համար։ Ինչպես բացատրել է պրոֆեսոր Նիկոլաս Կոնարդը, հայտնագործությունն ուսումնասիրվել է ամենաարդիական մեթոդներով։

«Գտածոն մոտ 65 հազար տարեկան է։ Յոթուկես սանտիմետր երկարությամբ նմուշը երեսուն գրամից պակաս է։ Մենք ծայրակալի հանգամանալից մանրադիտակային ուսումնասիրություն ենք կատարել, որը թույլ է տվել պարզել վնասվածքների բնույթը։ Դատելով ըստ ամենայնի՝ առարկան իսկապես օգտագործել են որպես նիզակի ծայրակալ»,- նշել է Կոնարդը՝ ավելացնելով, որ նիզակը խրել են որսի մեջ, այլ ոչ թե նետել։

«Նմուշը թույլ է տալիս ճշտել նեանդերթալցիների զարգացման մակարդակը 65 000 տարի առաջ։ Օրինակ, այն փաստի հիման վրա, որ ծայրը նիզակի փայտին ամրացնելու համար օգտագործվել է բուսական ծագման բարդ սոսինձ։ Գումարած՝ որպես ամրացման տարրեր օգտագործվել են բուսական մանրաթելեր եւ կաշվի կտորներ»,- ավելացրել է Նիկոլաս Կոնարդը՝ հավաստիացնելով, որ նեանդերթալցիները քարե ծայրակալով նիզակը դեն են նետել, երբ կոտրվել է նրա կտրող ծայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ