News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող կարգավորումը՝ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից հրապարակված G5 Benchmark փորձագիտական հաշվետվությունում Հայաստանի Հանրապետությունը, որպես հեռահաղորդակցության ոլորտի 5-րդ սերնդի համագործակցային և թիրախային կարգավորում իրականացնող, ԱՊՀ տարածաշրջանում ստացել է ամենաբարձր գնահատականը։

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ G5 Benchmark-ի նպատակն է վերլուծել հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման արդյունավետությունը և հետևել, թե ինչպես է զարգանում թվային տնտեսության կարգավորումը այն տեղեկատվության հիման վրա, որը ստացվում է տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) և այլ ոլորտների ներկայացուցիչներից՝ թվային վերափոխումը խթանելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալը և Հանձնաժողովի ակտիվ ներգրավվածությունը միջազգային հարթակներում, 2021 թվականի հուլիսի 22-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) լիագումար ժողովի ընթացքում Հանձնաժողովը առաջադրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահողի պաշտոնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ