News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մտադիր է մարտական առաքելությունն Իրաքում ավարտել մինչեւ դեկտեմբերի 31-ը, ընդ որում՝ աջակցությունը տեղի անվտանգության ուժերին, ինչպես նաեւ քրդական ռազմականացված կազմավորումներին կշարունակվի։ Այս մասին ասվում է երկուշաբթի երկու երկրների տարածած համատեղ հայտարարությունում՝ ռազմավարական երկխոսության անցկացման արդյունքներով։ Հանդիպման ժամանակ որպես համանախագահներ հանդես են եկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Իրաքի ԱԳՆ ղեկավար Ֆուադ Հուսեյնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պատվիրակություններն ընդգծեցին, որ ԱՄՆ եւ կոալիցիայի օգտագործած զորակազմերը իրաքյան են եւ գործում են երկրի գործող օրենքներին համապատասխան։ Դրանք ԱՄՆ եւ կոալիցիայի բազաները չեն, միջազգային զորակազմը ներկա է միայն Իրաքի կառավարությանը ԻՊ-ի դեմ պայքարում աջակցելու համար»,- նշվում է պետդեպարտամենտի մամուլի ծառայության հրապարակած տեքստում։

«Պատվիրակությունները վերջերս կայացած տեխնիկական խորհրդակցություններից հետո որոշեցին, որ համագործակցությունն անվտանգության ոլորտում լիովին կվերափոխվի եւ կկենտրոնանա [իրաքկան ուժերի] պատրաստման, խորհրդատվության եւ ուսուցանման, հետախուզական տեղեկատվության փոխանակման վրա, իսկ մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը Իրաքում մարտական առաքելությանը մասնակցող ԱՄՆ ուժեր չեն մնա»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցություն ցուցաբերել անվտանգության իրաքյան ուժերին եւ քրդական «փեշմերգա» կազմավորումներին՝ «պոտենցիալի ամրապնդման համար, ապագա սպառնալիքներին դիմակայելու նպատակով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ