News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

13 գրող է ներառվել Բուքերյան մրցանակաբաշխության (Booker Prize) լոնգ լիսթում: Նրանց թվում է ճապոնացի Կադզուո Իսիգուրոն:

Միացյալ Թագավորությունը, բացի Իսիգուրոյից, ներկայացնում են նաեւ Սունջիվ Սահոտան եւ Ֆրենսիս Սպաֆորդը:

ԱՄՆ-ից պայքարը շարունակում են 4 հեղինակներ՝ Ռիչարդ Փաուերս, Մեգի Շիփսթեդ, Նաթան Հարիս եւ Պատրիցիա Լոքվուդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՀԱՀ-ը ներկայացնում է 2 հեղինակ՝ Դեյմոն Գելգուտ եւ Կարեն Ջենինգս:

Կանադան ներկայացնում է Մերի Լոուսոնը, Շրի Լանկան՝ Անուկ Արուդպրագազամը:

Վերոնշյալ հեղինակներից ամենահայտնին՝ Իսիգուրոն, ծնվել է 1954 թվականին Նագասակիում եւ 1960-ականներին տեղափոխվել ՄԲ: 1989 թվականին նա արժանացել է Բուքերյան մրցանակի «Օրվա մնացորդները» վեպի համար: 2017-ին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Այս անգամ գրողը ներառվել է երկար ցուցակում իր «Կլարան եւ Արեւը» գրքի համար: Գիրքը հրապարակվել է այս տարի:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ