News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Էկվադորի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Կառլոս Պովեդան:

Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:

Պովեդան նշել է գործընթացի ընթացքում խախտումները, որոնք դժվարացրել են պաշտպանությունը: Ասանժը, ում Շվեդիան 2010 թվականին մեղադրել է սեռական ոտնձգության եւ բռնաբարության մեջ, թաքնվել է Էկվադորում Լոնդոնի դեսպանատանը 2012 թվականին՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականին նրան ձերբակալել են ԱՄՆ խնդրանքով: Այդ պահից ի վեր Ասանժը գտնվում է Բելմարշի բանտում: ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ասանժին նոր մեղադրանքներ են առաջադրվել 17 դրվագով: ԱՄՆ արտահանձնման դեպքում նրան սպառնում է մինչեւ 175 տարվա ազատազրկում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ