News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում երեկույթի մասնակիցները աղյուսներով սպանել են զինված տղամարդուն, որը կրակ էր բացել հավաքվածների վրա, տեղեկացնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Տեխասի Ֆորտ Ուերտ քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ երեկույթի ժամանակ վեճ է սկսվել, ինչից հետո մասնակիցներից մեկը կրակ է բացել եւ վիրավորել մեկ մարդու։ Հյուրերը սկսել են հետապնդել կրակողին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Իչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, հետապնդման ժամանակ զինված տղամարդը կրակ է բացել իր հետեւից վազող մարդկանց վրա, առնվազն երկու մարդ վիրավորվել է, ավելի ուշ նրանցից մեկը մահացել է։ Հետապնդողները  աղյուսներ են նետել փախչողի հետեւից։ Երբ հաջողվել է կանգնեցնել նրան, տղամարդուն մի քանի հարված են հասցրել առնվազն մեկ աղյուսով, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է։

Ավելի ուշ բուժհաստատություններ է հասցվել երեք տուժած թեթեւ վիրավորումներով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի հանգամանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Ամենաշատ