News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում պատերազմի հետեւանքների վերացմանն ուղղված 6 միջոցառում է իրականացվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը:

Նրա խոսքով, առաջին միջոցառումը վերաբերում է Հայաստանում պատերազմական գործողությունների հետեւանքով մեր քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասի փոխհատուցմանը. «Դիմումներ ստացել ենք միայն Սյունիքի մարզից: 120 շահառուի ըստ վնասի չափի փոխհատուցվել է շուրջ 52 մլն դրամ: Այս միջոցառումն ավարտված է, չի շարունակվում:

Երկրորդ միջոցառումը քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների, անհայտ կորածների եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումն է: Խոսքը այստեղ վերաբերում է բացառախես քաղաքացիական անձանց փոխհատուցում տրամադրելուն: Միջոցառումը մասամբ ավարտված է: Զոհվածների ընտանիքներին հատկացվել է 5 մլն դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց եպքում՝ 3 մլն դրամ, 2-րդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, 3-րդ խմբի դեպքում՝ 1 մլն դրամ, հաշմանդամ երեխայի դեպքում 3 մլն դրամ, եւ անհայտ կորածների եւ գերեվարվածների դեպքում՝ 1 մլն դրամ:

3-րդ միջոցառումը վերաբերում է թեթեւ վիրավորում ստացած, ինչպես նաեւ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումն է: Յուրաքանչյուր շահառուի համար տրամադրվել է 500 հազար դրամի սահմաններում: Շուրջ 7400 շահառուի վճարվել է 3,7 մլրդ դրամ գումար:

Հաջորդ 3 միջոցառումները կոչվում են հյուրընկալության դիմաց փոխհատուցման միջոցառումներ: Դրանք սկսվել են դեկտեմբերին եւ շարունակվում են այս տարի եւ դեռ 2 ամիս կշարունակվեն: Այդ միջոցառումները արցախահայերին հյուրընկալող անձանց ծախսերի փոխհատուցման մասին է: Յուրաքանչյուր չափահաս արցախցու հաշվարկով տրամադրվում է 30 հազար դրամ»,-ասաց Արտակ Հարությունյանը:

Իր հերթին Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ իրենց շատբը զբաղվում է  պատերչազմի հետեւանքով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծմամբ, բաշվառմամբ եւ միգրացիոն հարցերով. «Նշված ծրագրերից կնշեի, որ Արցախի տեղահանված բնակիչների մոտ 97 տոկոսն օգտվել են բոլոր ծրագրերից, որոնք ավարտման փուլում են: իսկ այն անհատները, որոնք դեռեւս չեն օգտվել այդ ծրագրերից, դիմում են Արցախի օպերատիվ շտաբին, եւ լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճանապարհների ապաշրջափակումը դրական էֆեկտ կունենա, բայց ծավալային իմաստով ինչ կլինի, այս պահին դժվար է ասել. Փոխվարչապետ
Մենք այսօր իրականացնում ենք մի միջոցառում, որը մեծ նշանակություն ունի նմեր տնտեսության համար. խոսքը վերաբերում է մասնավորապես, ՀՀ-ի եւ ՌԴ-ի...
Քանի կա Նիկոլը՝ Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ եռյակի համատեղ ջանքը գործելու է, ի հաշիվ Հայաստանի և հայ ժողովրդի․ Արտակ Զաքարյան
Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս...
Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն առևանգման կամ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան
Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի…
Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն
Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ…
Արցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով
Երեկվանից շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ադրբեջանցի…
Կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. Ղարախանյանը հանդիպել է «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմի հետ
Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ