News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի 25-ամյա բնակիչը հայտնել էր, որ իր տուն եկած երկու հոգի հեռախոսի պատյանի միջից գողացել են 20 հազար դրամ, հիմա էլ դեռ իր տանն են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: Տեղում պարզվել էր, որ խոսքն այլ հանցատեսակի մասին է: Երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 20-ին իր ծանոթն ու նրա ընկերը դանակով հարձակվել են, հնչեցրել սպառնալիքներ, իրենից պահանջել և ստացել են 40 հազար դրամ ու հեռացել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են տուժածի տուն եկածների ինքնությունը: Գիշերվա ժամը երեքի սահմաններում 22 և 19 տարեկան երիտասարդները Քաջազնունու փողոցում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել:

22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակն ու հափշտակած փողը:

Ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, երկուսն էլ ձերբակալվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ