News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով:

Մասնաշենքն արդիականացվել է և իր գործունեություն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։

Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ․․․

Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:

Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,-գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ