News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի հատուկ ծառայությունները կալանավորել են Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզության ծառայության զինված գործակալների երկրի արեւմտյան սահմանին, տեղեկացնում է Fars գործակալությունը՝ հղում կատարելով ԻԻՀ տեղեկատվության նախարարության հակահետախուզական բաժնի ղեկավարին։

«Երկրի արեւմուտքի սահմանապահ կետում կալանավորվել են «Մոսադի» սիոնիստական ռեժիմի արտաքին հետախուզության ծառայության գործակալներ զենքի ծանր բեռով եւ զինամթերքով»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Նշվում է, որ հայտնաբերվել են ատրճանակներ, նռնակներ, հրացաններ, կոտորակի հրացաններ եւ զինամթերք։

Իրանի եւ Իսրայելի միջեւ արդեն 40 տարի դիվանագիտական հարաբերություններ չկան։ Սկզբում հարաբերությունների վատթարացման պատճառ դարձավ Իրանում իսլամական հանրապետության կազմավորումը, իսկ հետո՝ Պաղեստինի ժողովրդին եւ Լիբանանում ու Պեղեստինում  իսլամական շարժումներին աջակցելը, ինչպիսին են «ՀԱՄԱՍ»-ը եւ «Հեզբոլլահը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ