Ֆրանսիայի իշխանությունը հետաքննում է Փարիզում Կուբայի դեսպանատան վրա իրականացված հարձակումը:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածներ չկան:
Ոչ ոք չի ստանձնել միջադեպի համար պատասխանատվությունը, հաղորդում է AP-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը:
Կուբայի ԱԳՆ-ում հայտնել են, որ դեսպանատան ուղղությամբ այրվող խառնուրդով շշեր են նետվել:
Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսը հարձակման մեջմեղադրել է ԱՄՆ-ին: