News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սարգսյանն ու Միջազգային համագործակցության ճապոնական բանկի ղեկավարը Հայաստանի հետ փոխգործակցության հարցեր են քննարկել: Մասնավորապես անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար:

Միջազգային համագործակցության ճապոնական բանկը, որը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը, ներկայացված է աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրում: Բանկի հիմնական նպատակներից մեկը Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումն է ՝ օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով: Բանկի գործունեությունն ընդգրկում է մասնավորապես ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, ինչպես նաև արտադրության ոլորտները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է հրաժարվել այդ հոսքից. Շաքե Իսայան
«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը...
Վաղվանից 11 բանկի քարտապաններ կարող են օգտվել կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի…
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
Ամենաշատ