News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թունիսի ամենամեծ կուսակցությունը` չափավոր իսլամիստական Ennahda-ն, քաղաքական երկխոսության կոչ է արել` երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար` նախագահին մեղադրելով հեղաշրջման մեջ, երբ նա հեռացրեց վարչապետին եւ դադարեցրեց խորհրդարանի աշխատանքը, հաղորդում է Reuters-ը:

Ennhahda-ն իր կողմնակիցներին կոչ է արել չվերսկսել նստացույցը խորհրդարանի առջեւ եւ խուսափել բողոքի ցույցերից` դրա առաջնորդ Ռաչեդ Գաննուշիի` փողոց դուրս գալու նախորդ կոչից հետո:

Չնայած կուսակցության որոշ բարձրաստիճան անդամներ ցանկանում էին ներկայություն պահպանել փողոցում, դրա առաջնորդները նախընտրեցին խուսափել հետագա սրացումներից, հայտարարել են Ennahda-ի երկու պաշտոնյաները:

Երեքշաբթի առավոտյան խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքը դատարկ էր, որտեղ երկուշաբթի օրը բախումներ էին տեղի ունեցել Ennhahda-ի ու Նախագահ Քաիս Սաիդի հարյուրավոր կողմնակիցների միջեւ: Ennhahda-ի կողմնակիցները երկուշաբթի գիշերը լքեցին խորհրդարանը եւ այլեւս չվերադարձան: Թունիսը բախվում է իր ամենամեծ ճգնաժամին 2011-ի հեղափոխությունից ի վեր: Սաիդն ասել է, որ իր գործողությունները համահունչ են սահմանադրական դրույթին, որը թույլ է տալիս արտակարգ միջոցառումներ իրականացնել արտակարգ իրավիճակների ժամանակ:

Ennahda-ն եւ խորհրդարանի հաջորդ երեք խոշոր կուսակցություններն այդ քայլը որպես հեղաշրջում են որակել:

Թունիսյան քաղաքական աղբյուրը նշում է, որ Ալժիրը ստիպել է Սաիդին եւ նրա հակառակորդներին հրաժարվել ցանկացած առճակատումից` խուսափելու համար հետագա ապակայունացումից կամ միջամտությունից որեւէ արտաքին ուժերի կողմից:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաիդի հետ զրույցում կոչ է արել նրան «հավատարիմ մնալ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին»:

Սաիդը դեռ չի հայտարարել նոր ժամանակավոր վարչապետին եւ հայտարարել է, որ կփոխի պաշտպանության եւ արդարադատության նախարարներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ