News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնել է գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական դեկորատիվ տարրերի` քարե քիվերի վերականգնողական աշխատանքները: 

Դեռևս 1940-ականներին Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված և մայրաքաղաքի խորհրդանիշ դարձած Երևանի կոնյակի գործարանի շենքը հանդիսանում է Հայաստանի պատմամշակութային ժառանգության մաս և ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Վերականգնման աշխատանքներին նախորդել է համապարփակ հետազոտություն և քննարկումներ հանրապետության ոլորտի պատասխանատուների հետ, ինչի արդյունքում վերականգնման նախագիծը հավանության արժանացավ բոլոր շահառուների կողմից։

Ոսկերչական մանրակրկտություն պահանջող քարե քիվերի վերականգնումը միտված է ապահովել թե´ շենքի ամրությունն ու մարդկանց և հարակից տարածքների անվտանգությունը, և թե´ պահպանել այս բացառիկ ճարտարապետական ժառանգությունը։

Պատմական վկայությունների համաձայն, կոնյակի արտադրության համար նախատեսված այս շենքի նախագծման ժամանակ Հովհաննես Մարգարյանը ձեռնամուխ է եղել կատարել այնպիսի աշխատանք, որպեսզի շինության անգամ ճակատային մասը վկայի, որ այստեղ ստեղծվում են երկրի խորհրդանիշ ARARAT կոնյակները։ Այսպիսով, արտաքին ձևավորման նյութ է ընտրվում Հայաստանի ճարտարապետական էնդեմիկ համարվող տուֆը, որն, ինչպես հայտնի է, կախված եղանակային պայմաններից կարող է փայլատակել բաց վարդագույնից մինչև սաթագույնի տարբեր երանգներով։ 

Ինչպես և նախատեսել էր հեղինակը, Երևանի կոնյակի գործարանի ֆասադային շենքում տեղի է ունենում կոնյակի արտադրության կարևոր փուլերից ամենաերկարատևը՝  հնեցման գործընթացը։

Նշենք նաև, որ մայրաքաղաքի արևելյան խորհրդանշական դարպաս հանդիսացող այս վեհաշուք շենքում է գործում նաև ARARAT Թանգարանը, որտեղ այցելուները կարող են բացահայտել լեգենդար կոնյակներին վերաբերող ողջ ժառանգությունը։  

«Ի շարս այլ ներդրումային ծրագրերի, որոնք ուղղված են թե´ արտադրական հզորությունների ընդլայնմանը, և թե´ մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը, Երևանի կոնյակի գործարանի քարե քիվերի վերականգնման այս աշխատանքները կարևոր են ոչ միայն գեղագիտական կամ անվտանգության առումներով, այլև մեր՝ հայերիս պատկանելիությունը ընդգծելու, ճարտարապետական ինքնությունը բացահայտելու առումով։ Հետևելով մասնագետների մանրակրկիտ աշխատանքին և որոշ հատվածներում արդեն իսկ տեսնելով արդյունքը, կարծում եմ սա նաև բոլորիս համար թե´ ուղիղ, թե´ փոխաբերական իմաստներով դեպի վերև հայացքը նետելու և այնտեղից ոգեշնչվելու հիանալի հնարավորություն է», - Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյան։ 

«Շենքի հարցում, կարելի է ասել, Երևանի կոնյակի գործարանի բախտը բերել է։ Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանը կարողացավ ստեղծել շենքի կատարյալ համաչափությամբ նախագիծ, որը վիճակված էր լինելու լեգենդար ARARAT կոնյակների օրրանը։ Ի շնորհիվ հայկական ճարտարապետությանը բնորոշ խորը խորշերի, շենքի ֆասադային հատվածը մի փոքր ձգված է։ Այս ամենը ստեղծում է բազմազանության էֆեկտ միասնության մեջ, ինչը բնորոշ է հայկական կոնյակների համային և հոտային առանձնահատկություններին։

Շենքը կառուցված է ոսկեգույն երանգի տուֆից, որի գույնը հիշեցնում է այնտեղ հասունացած անզուգական ըմպելիքը: Եվ այս շենքը տարիների ընթացքում ավելի ու ավելի է արժևորվում, ճիշտ այնպես, ինչպես կոնյակը: Բայց  «կոնյակի տունը» խնամքի կարիք ունի, հարկավոր է վարպետի աչք այն լավագույնս պահպանելու համար: Վստահ եմ, որ այդպիսի հոգատարությունն առկա է: Այսինքն՝ շենքի բախտը նույնպես բերել է», - Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակոբ Ավետյանին ասել եմ՝ կողմնորոշվի զբաղվել բիզնեսով կամ համայնքով. Սանոսյան
Կյանքը ցույց է տալիս, որ վարչատարածքային բաժանումը, որ ունենք այսօր շատ դեպքերում իրեն չի արդարացնում, հատկապոս փոքր համայնքների պարագայում…
Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ, այս տարի Հայաստանի կունենա 5,2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2022-ին՝ 3,5 տոկոս
Ըստ զեկույցի՝ գյուղատնտեսությունն ընդլայնվել է՝ գրանցելով կայուն 7.1% մշակաբույսերի արտադրությունում։ Ծառայությունների ոլորտն ունեցել է 5.3% աճ…
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Նոր որոշում. Հիփոթեքային վարկ ունեցողների եկամտային հարկի վերադարձը տեղի կունենա 15-ի փոխարեն 3 աշխատանքային օրում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով պարզեցվում եւ թվայնացվում է եկամտային հարկի վերադարձման գործընթացը...
Համայնքների խոշորացումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման. նախարար
Շատերը կարող են զրկվել աշխատանքից, ասել է Սանոսյանը...
Նոր որոշում. Կառավարությունն աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ
Նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պատական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում ըստ...
Ամենաշատ