News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ կշարունակի հետաքննել թուրք լրագրողների «մահապատիժների ցուցակը», որոնք քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կառավարությանը:

«Հետաքննությունը կխորացվի»,- ասել է Գերմանիայի ՆԳ փոխնախարար Հելմուտ Թայխմանը՝ պատասխանելով Բունդեսթագում պատգամավորի հարցերին, հաղորդում է Deutsche Welle Turkish-ը:

Վերջին ամիսներին Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում հաճախակիացել են անհայտ անձանց կողմից հարձակումներն անկախ թուրք լրագրողների վրա: Վերջերս թուրք այլախոհ լրագրող Էրք Աքարերը հարձակման էր ենթարկվել Բեռլինում գտնվող իր տան դիմաց եւ հոսպիտալացվել էր հուլիսի 7-ին:

Աքարերը «Թվիթերում» գրել է, որ ինքը ճանաչում է հարձակվողներին, եւ նրանք հրամայել են իրեն դադարեցնել լրագրողական գործունեությունը:

Գերմանական ոստիկանությունը նախազգուշացրել է նաեւ Arti Tv-ի եւ Arti Gercek անկախ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ջելալ Բազլանգիչին, որ նրան սպառնում են մահվան սպառնալիքներով: Բազլանգիչը հայտնել է, որ իրեն այցելել է երկու ոստիկան եւ հաստատել Թուրքիայի առաջնորդ Էրդողանին քննադատող լրագրողների «սպանությունների ցուցակի» առկայությունը:

Գերմանիայի ժուռնալիստների ֆեդերացիան` DJV-ն, նույնպես հաղորդել է, որ, ըստ իր աղբյուրների գերմանական ոստիկանությունում, կա 55 լրագրողի ուղղված մահապատիժների ցուցակ:

«Գերմանիայում բնակվող Թուրքիայից վտարված լրագրողների դեմ սպառնալիքների եւ հարձակումների շարք գոյություն ունի»,- ասել է DJV-ի նախագահ Ֆրենկ Ուբերալը:

2016 թվականին հեղաշրջման ձախողված փորձից հետո, երբ Էրդողանը ուժեղացրեց իր հակառակորդների դեմ ճնշումը, Գերմանիան քննադատաբար տրամադրված մի շարք թուրք լրագրողների տունն է դարձել:

Թուրքական մի քանի լրատվամիջոց եւս տեղափոխվել է Գերմանիա` իրենց գործունեությունը շարունակելու եւ ճնշումներից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ