News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում տան հետնամասում ջրհոր փորող բանվորները մինչեւ 100 միլիոն դոլար արժողությամբ հսկայական շափյուղա են գտել:
2.5 միլիոն կարատանոց քարը, որն աշխարհի ամենամեծ շափյուղայի կլաստերն է համարվում, հայտնաբերվել է Ռաթնապուրայում երրորդ սերնդի թանկարժեք քարեր վաճառողի տան հետեւում, հաղորդում է BBC-ն:

Նա գտածոյի մասին հայտնել էր իշխանություններին, սակայն քարը մաքրելու համար ավելի քան մեկ տարի էր պահանջվել, մինչ նրանք կարողացան այն հավաստագրել:

Չնայած քաղաքը, որտեղ այն հայտնաբերվել է, հայտնի է որպես թանկարժեք քարերի մայրաքաղաք, գտածոն ապշեցրել է մասնագետներին:

«Ես նախկինում այդքան մեծ նմուշ չէի տեսել: Այն, հավանաբար, ձեւավորվել է մոտ 400 միլիոն տարի առաջ»,- BBC-ին ասել է առաջատար գեմոլոգ Գամինի Զոյսան:

Փորձագետների կարծիքով՝ «Սերենդիպիտի շափյուղան» անվամբ քարի արժեքը մինչեւ 100 միլիոն դոլար է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ