News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համագործակցության մասին բնական գազի սեզոնային փոխանակման ոլորտում: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է «Ազերկոնտրակտ» պետական ​​ընկերության եւ «Գազպրոմ» խմբի միջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պայմանագիրն Ադրբեջանից Ռուսաստան գազի մատակարարում է նախատեսում ամռան սեզոնին, ինչպես նաեւ` Ռուսաստանից Ադրբեջան գազի համանման ծավալներ ձմռան սեզոնին: Դրա ժամկետը սահմանվում է մինչեւ 2023 թվականը:

Ըստ «Ազերկոնտրակտ»-ի` մատակարարումների ծավալը կախված կլինի ամռան ամիսներին Ադրբեջանում գազի արդյունահանման ու սպառման մակարդակից: Պայմանագրի տեխնիկական կատարումը` ադրբեջանական կողմից համապատասխան ծավալների արտադրանք ստանալու և ուղարկելու առումով, կիրականացվի Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ