News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ-ում լրագրողների համար հատուկ աշխատանքային գոտու ձեւավորումը եւ դրանից դուրս որոշակի սահմանափակումների կիրառումը անհրաժեշտություն է եւ հուսով եմ ԱԺ աշխատակազմը կգնա այդ ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Չեմ հասկանում, թե ինչով է պայմանավորված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի զարմանքը։

Տիկին Թովմասյանը չի՞ տեսել այն բազմաթիվ կադրերը, երբ որոշ լրագրողներ ուղղակի թքած ունենալով էթիկայի բոլոր նորմերի վրա հետապնդում են պատգամավորներին, առանց թակելու բացում պատգամավորների դռները, պատգամավորների խնդրանքից հետո հրաժարվում փակել դրանք, խանգարում պատգամավորների աշխատանքին, ամբողջ շենքում խաթարում աշխատանքային մթնոլորտը, միայն թե կարողանան մի սենսացիոն հարց հնչեցնել ու անգամ չսպասել դրա պատասխանին։

Կարծում եմ՝ եթե կայացվի նման որոշում, ապա դրանից կշահեն նաեւ պարկեշտ լրագրողները, որոնք մեծամասնություն են կազմում, սակայն ցավոք լուռ են իրենց գործընկերների կողմից էթիկայի նորմերի ամենակոպիտ խախտումների հարցերով, իսկ նման որոշումից հետո, երբ կարգազանց լրագրողները այլեւս զրկված կլինեն նման անթույլատրելի պահելաձեւ դրսեւորելու հնարավորությունից, ավտոմատ կերպով կզրկվեն նաեւ լրագրողական համայնքի անունը արատավորելու հնարավորությունից, քանի որ իրենց այդօրինակ պահելաձեւով նախեւառաջ թիրախավորում ու խոցելի էին դարձնում հենց իրենց գործընկեր լրագրողներին»։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ  դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն տալ ստորեւ նշված հարցերի վերաբերյալ․

1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, եւ ի՞նչ հիմնավորմամբ։

2. Ինչու՞ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, եւ ինչու՞ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։

3. Ինչու՞ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարեւորագույն կապը խաթարվում է, եւ լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։

4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ