News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ավարտվել է 2021 թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի եզրափակիչը, որի հաղթողներն են ճանաչվել Denovo Sciences-ը և «Zoomerang»-ը:

Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային փուլը Հայաստանում կազմակերպվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից: Նախագծին միացել են նաև շուրջ 40 գործընկերներ և հովանավորներ, այդ թվում և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline):

Բացի պաշտոնական մրցանակից, որը կազմել է $ 20 000, թիմերը ստացել են նաև հատուկ նվերներ «Տելեկոմ Արմենիայից»՝ այդ թվում երկու հաղթող թիմերը ստացել են երկու տարվա ընթացքում հոսթինգ ծառայությունից օգտվելու հնարավորություն, իսկ ազգային փուլի հաղթող թիմի անդամները ստացել են նաև Hiper VX 690 և Tribe Himba էլեկտրական սքութերներ:

Այս թիմերը, ազգային փուլը հաղթահարելուց հետո Հայաստանը կներկայացնեն Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակիչի Accelerate 2 փուլին:

Նշենք, որ որպես գաղափարային փուլի և վաղ փուլի հաղթողներ ընտրվել են Robodel, MedPoint Technologies ստարտափները, որոնցից յուրաքանչյուրը շահեց $10 000-ական:

Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ են անցել տասներկու թիմեր, որոնք են՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences:

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն:

«Տելեկոմ Արմենիա» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց․ «Մեր թիմի անունից սրտանց շնորհավորում եմ հաղթողներին և մասնակիցներին: Հուսով եմ այս մրցույթն ու հատկապես հաղթանակը խթան կլինեն նրանց համար զարգանալու և նորանոր հաղթանակներ ունենալու»:

EPIC-ի տնօրեն Մայքլ Քուչաքջեանը նշեց. «Երբ մենք ստացանք Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ կազմակերպիչներից էլեկտրոնային նամակը` խնդրելով մեզ առաջին անգամ կազմակերպել մրցույթը Հայաստանում, մենք որոշեցինք, որ դա միայնակ չենք անելու և մենք օգտագործեցինք այս միջոցառումը, որպես միջոց Հայաստանում էկոհամակարգի բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելու համար, ինչը համընկնում է նաև ՀԱՀ-ի մեր տեսլականի և ռազմավարության հետ` արտաքին շահագրգիռ կողմերի և համայնքի անդամների հետ աշխատելու առումով»:

2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Հարյուր ստարտափներ կմասնակցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի Accelerate 2 փուլին՝ intensive startup bootcamp-ի համար և կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին
eSIM-ը նաև պաշտպանում է բաժանորդների տվյալները՝ հեռախոսը կորցնելու դեպքում ոչ մեկը չի կարողանա հասանելիություն ունենալ բաժանորդի SIM քարտին...
«Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքն այսուհետ ունի նոր դիզայն
Կայքում կարելի է ծանոթանալ ընկերության հատուկ առաջարկներին, մատուցվող ծառայությունների ողջ կազմին, նորություններին...
Team Telecom Armenia–ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր (ֆոտո)
Թիմայնությունը նաև մեր ընկերության կորպորատիվ մշակույթի հիմնարար սկզբունքն է...
Հ2-ը շարունակում է պնդել, որ մրցույթի արդյունքները պետք է չեղարկվեն
Սուլթանյանը դժգոհություն հայտնեց, որ քվեարկությունն անցել է օրենքի խախտմամբ...
Beeline-ի TeamTV-ի եթերը կհամալրվի առաջին հայկական սպորտային ալիքներով
Beeline-ի բաժանորդները TeamTV-ի հավելվածում կարող են հետևել ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, ֆորմուլա մեկի և մի շարք այլ մարզաձևերին...
Օգոստոսի 11-ից IPTV-ների ցանցերով եթերում կլինեն հայկական հեռուստատեսության առաջին սպորտային հեռուստաալիքները
Նմանը չունեցող սպորտային կոնտենտով, սիրված մարզաձեւերի լավագույն մրցաշարերի հեռարձակման բացառիկ իրավունքով «VivaroTV» OTT հարթակը…
Ամենաշատ