News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը և տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարևանությամբ գտնվող տանը, գնացել է այնտեղ և տեսնելով որ կինը ծխում է, վիճաբանել են, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծոցագրպանից հանել է իր հետ նախապես վերցրած դանակն ու հարվածներ հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում գանձապահին գնդակահարել են առանց դիմակի գարեջուր վաճառել հրաժարվելու համար
Գանձապահը հրաժարվել էր սպասարկել, քանի որ գնորդը բժշկական դիմակ չուներ...
Չադում միջհամայնքային բախումների հետեւանքով զոհվել է 27 մարդ
Դրանք պայմանավորված են Սահարայի անապատի տարածմամբ դեպի Սահելի սավաննայի շրջան, ինչն ուղեկցվում է արոտավայրերի կրճատմամբ եւ լճերի ու գետերի արագ չորացմամբ...
Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ նախագահին
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից…
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել. կան վիրավորներ
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Տ․ Ա․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական…
Ակնայում ականի վրա էքսկավատոր է պայթել, կա տուժած
Ակնայում նորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հակատանկային ականի պայթյուն...
Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է աշխարհահռչակ հայ քիմիկոս-գիտնականի դին
Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի…
Ամենաշատ