News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիշերվանից սկսվել են հակառակորդի կողմից գործողություններ, որի արդյունքում ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ազատության»-ը  հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով նաև մեկ անհետ կորածի մասին։

«Նաև մեկ անհետ կորած ունենք, այս պահին դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի լճեր, Վերին Շորժայի ուղղությամբ՝ այդ ամբողջ հատվածում։ Նոր բնագիծը, որ ունենք պատերազմից հետո, գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են»։

Հարցին, թե ադրբեջանական զորքերի կողմից տեղաշարժ եղե՞լ է, Սանոսյանը պատասխանեց․ «Փորձեր եղել են, բայց մեր զինված ուժերը, իհարկե, կանխում են այդ փորձերը։ Մեր զինված ուժերը բավական բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին»։

Սանոսյանի խոսքով՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ դեռ չի արձակվել, կրակը բնակավայրեր չի հասել։ «Բայց երբեմն անկանոն կրակներ են վարում, որը նաև բնակավայրերի ուղղությամբ է լինում։ Իհարկե անհանգստություն կա, ըստ իրավիճակի քայլերը կհասկանանք, ՊՆ-ի, բանակային կորպուսի հետ աշխատում ենք, կհասկանանք հետագա քայլերը», - ասաց մարզպետը՝ նշելով՝ խուճապ չկա։

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ