News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցություններ են վարում համատեղ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ, հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունների շրջանակում անցկացվում են երկու երկրների զորավարժությունները:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ եւ պայմանավորվածություններ են տեղի ունեցել»,-ասել է նա:

Երեքշաբթի Բաքվում անցկացվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների խոսնակների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ