News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել քաղաքական գործընթացները, որոնք պետք է լինեն արդարացի եւ չիրականացվեն ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ ազդեցությամբ։ Այս մասին հուլիսի 28-ին Էրեբունու հնագիտական պեղումների ավարտման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Նրա խոսքով՝ ներկա պահին Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում, ընթանում են մարտական գործողություններ։ «Բնականաբար, մենք մտովի զոհված զինվորների եւ նրանց ընտանիքների հետ ենք։ Մենք նաեւ հասկանում ենք, որ այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Այդ իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Ֆրանսիայում, քանի որ դրանք խախտում են հրադադարի ռեժիմը, ինչի պատճառով անվտանգային իրավիճակը Հայաստանի սահմաններին վատթարանում է։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց այդ գործընթացը պետք է լինի արդարացի, եւ այն չպետք է իրականացվի ուժի կամ որեւէ այլ ազդեցության ներգործությամբ։ Բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կան շփումներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որոնք, առաջին հերթին, ուղղված են այն բանին, որպեսզի մենք կարողանանք  նպաստել իրավիճակի կայունացմանը»,- ընդգծել է դեսպանը։

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի գլխավոր մտահոգությունը կապված է սահմանային իրավիճակի հետ։

Ջոնաթան Լաքոթը հավաստիացրել է, որ Ֆրանսիան չի մոռանում անցած տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության կետերի մասին, հատկապես գերիների վերադարձի մասով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետ. Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր է պահպանել Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդի դերը
Սա քաջ հայտնի է Երեւանին, Բաքվին եւ Անկարային»,-պարզաբանեց Սիլաեւը․․․
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման…
Իրենք կարող են առաջարկել, բայց չեն կարող պարտադրել. Դոնթի բանաձեւը պարտադրանքի բանաձեւ չի. Անդրանիկ Քոչարյան
«Հայաստան» խմբակցությունում մտադիր չեն փոխել իրենց թեկնածուին...
Սահմանին կանգնած ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներին են նայում. Մենք չենք կարող իրենց հակառակն ապացուցել. Բագրատյան
Մենք տեղերում ունենք մեր զոհված եղբայրների գերեզմանների կառուցման խնդիր. Իհարկե ունեմ ցանկություն օգտակար լինելու, բայց նման բաներ ասելը էժանացնում է…
Ադրբեջանը շատ բան կարող է պահանջել. ես էլ պահանջում եմ՝ Բաքվում կառավարության շենքից հանեն Ադրբեջանի դրոշը. Բագրատյան
Եվ նախկինում, եւ այժմ, բոլոր իշխանությունները ձգտել են պետականության հզորացման ճանապարհով գնալ…
Չի բացառվում, որ Էրդողանն, այո, միջանցք է պահանջում, բայց բացառում եմ, որ մենք իրենց միջանցք տանք. Սերգեյ Բագրատյան
Հայաստանն ուզի, թե չուզի, այո, իր բոլոր հարեւանների հետ պետք է հանդիպի ու բանակցի եւ կյունություն ապահովի, որի միջոցով կարող ենք հասնել մեր երազած...
Ամենաշատ