News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.

3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը: Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիեմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետ. Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր է պահպանել Երեւանի եւ Բաքվի միջեւ միջնորդի դերը
Սա քաջ հայտնի է Երեւանին, Բաքվին եւ Անկարային»,-պարզաբանեց Սիլաեւը․․․
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման…
Իրենք կարող են առաջարկել, բայց չեն կարող պարտադրել. Դոնթի բանաձեւը պարտադրանքի բանաձեւ չի. Անդրանիկ Քոչարյան
«Հայաստան» խմբակցությունում մտադիր չեն փոխել իրենց թեկնածուին...
Սահմանին կանգնած ռուս խաղաղապահներն իրենց քարտեզներին են նայում. Մենք չենք կարող իրենց հակառակն ապացուցել. Բագրատյան
Մենք տեղերում ունենք մեր զոհված եղբայրների գերեզմանների կառուցման խնդիր. Իհարկե ունեմ ցանկություն օգտակար լինելու, բայց նման բաներ ասելը էժանացնում է…
Ադրբեջանը շատ բան կարող է պահանջել. ես էլ պահանջում եմ՝ Բաքվում կառավարության շենքից հանեն Ադրբեջանի դրոշը. Բագրատյան
Եվ նախկինում, եւ այժմ, բոլոր իշխանությունները ձգտել են պետականության հզորացման ճանապարհով գնալ…
Չի բացառվում, որ Էրդողանն, այո, միջանցք է պահանջում, բայց բացառում եմ, որ մենք իրենց միջանցք տանք. Սերգեյ Բագրատյան
Հայաստանն ուզի, թե չուզի, այո, իր բոլոր հարեւանների հետ պետք է հանդիպի ու բանակցի եւ կյունություն ապահովի, որի միջոցով կարող ենք հասնել մեր երազած...
Ամենաշատ