News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը


2021թ. հուլիսի 27-ին` ժամը 20:15-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել այն մասին, որ  գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ուղեղի ցնցում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 59-ամյա կին, ով հայտնել է, որ խանութում իրեն ծեծի են ենթարկել:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են  ձեռք բերվել այն մասին, որ կինը նշված վնասվածքներն ստացել է իր նկատմամբ իրականացված ավազակային հարձակման հետևանքով:

Մասնավորապես, նախնական տվյալներով, 2021թ. հուլիսի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Էջմիածին քաղաքում գտնվող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, գումար հափշտակելու նպատակով հարձակվել աշխատակցուհու վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ որպես զենք օգտագործված առարկայով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածքներ, և հափշտակելով գումարը՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Խանութի աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել է անձի ճանաչման քննչական գործողություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ
Տղամարդը կյանքին սպառնացող վիրավորում է ստացել ցույցի ժամանակ եւ մահացել...
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն…
Քննարկվել են ճանապարհային անվտանգության բարելավմանը, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը…
Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են (ֆոտո)
Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են…
Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Եվս 18 մարդ վիրավորվել է...
«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. Մասնակցում են 86 փրկարար եւ 12 աշխատակից
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ