Եկատերինբուրգում մահացել է օրենքով գող Աղայար Աղաեւը, որը հանցագործ աշխարհում հայտնի է որպես Սվերդլովսկի մարզը «նայող» Սեդոյ։ Այդ մասին տեղեկացնում է URA.RU-ն՝ հղում կատարելով հեղինակության շրջապատի աղբյուրին։
Նրա խոսքով՝ Սեդոյը մահացել է հուլիսի 17-ին, 55 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից հետո։ Նրան թաղել են Ադրբեջանում։
Աղաեւը օրենքով գողեր Ռովշան Լենքորանցու եւ Գուլիի (Նադիր Սալիֆով) շահերի ներկայացուցիչն էր Ուրալում եւ մասնակցում էր Եկատերինբուրգի թիվ 4 բանջարեղենի բազայի վերաբաժանմանը, որն ուղեկցվել է քրեական քաշքշուկներով։