News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու ֆոնին թալիբների հարձակումները խաղաղ բնակիչների վրա ծայրահեղ մտահոգիչ են: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նախազգուշացնելով, որ եթե զինյալները ստանձնեն իշխանությունը, երկիրը վտարակ կդառնա, հայտնում է Reuters- ը:

Բլինքենը, ով Նյու Դելիում է՝ հնդիկ առաջնորդների հետ բանակցությունների համար, ասել է, որ Աֆղանստանում խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցություններն են, որին բոլոր կողմերը պետք է լուրջ վերաբերվեն:

Բլինքենը, խաղաղ բնակիչների վրա հարձակումների մասին հաղորդումները «խորապես մտահոգիչ» բնութագրելով, ասել է. «Կա միայն մեկ ճանապարհ՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել բանակցությունների սեղանի շուրջ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ