News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկարան հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը կարեւոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար: Յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոստումը Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կապ կստանա Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ: Բացի այդ, տրանսպորտային միջանցք է ստեղծվելու Թուրքիայի եւ ասիական երկրների միջեւ: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ յուրաքանչյուր կողմ պետք է տեր կանգնի իր խոսքին: Միջանցքը պետք է բաց լինի»,- ասել է Շենթոփը:

Նա նաեւ պնդում էր Բաքվի եւ Երևանի միջեւ «խաղաղության պայմանագիր» կնքելու անհրաժեշտության մասին: «Հայաստանում ընտրություններ անցկացվեցին, հաղթեց Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, հայ ժողովուրդը ցույց տվեց, որ կողմ է զինադադարին: Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդը եւս պատերազմ է ցանկանում, որոշակի շրջանակներ կողմ են դրան: Հայաստանը պետք է հասկանա, որ հակառակ դեպքում կրկին դառը հետեւանքներ կլինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ