News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 29-ին, վարել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀԿ Գործադիր մարմնից։ 

Նիստի ընթացքում քննարկվել է  Հայաստանի արեւելյան սահմաններին, ինչպես նաեւ նախիջեւանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։

Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։

Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության  գործածման  ընդգծումը։  

Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։

Կարեւորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման եւ լիարժեք աշխատանքի հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ