News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շները կարող են ճանաչել մարդկային սուտը: Այս մասին պնդում են Վիեննային համալսարանի գիտնականները:

Նրանք երեք փորձ են անցկացրել, որի հիմնական փուլին մասնակցել է 120 շուն, որոնք պատկանել են 36 տարբեր ցեղատեսակի, այդ թվում՝ տերիերներ եւ բորդեր-քոլի:

Երկրորդ եւ երրորդ փուլերը վերահսկվող են եղել:

Կենդանիների տարիքը տատանվել է 5 ամսականից մինչեւ 14 տարեկան, գրում է Naked-Science-ը:

Բոլոր փորձերն անցկացվել են մեկ սենյակում՝ 6,05-ը 3,33 մետրի վրա: Այնտեղ դրել են տարբեր գույնի 15 սանտիմետրանոց ոչ թափանցիկ պլաստիկե դույլեր՝ միմյանցից կես մետր եւ շներից 1,76 մետր հեռավորության վրա: Դույլերը ծածկել են թղթե կափարիչով, որը շները կարող են քաշել մի կողմ: Պրոցեսը նկարահանվել է:

Նախ շներին սովորեցրել են լսել անհայտ անձի խորհուրդները, որպեսզի ընտրի՝ որ դույլում է թաքնված նրա նվերը կամ ուտելիքը: Ապա կանոնները փոխել են. կենդանիներին թույլ են տվել հետեւել, թե ինչպես է մարդը բերում ուտելիքը եւ տեղափոխում ուտելիքը մի դույլից մյուսը, իսկ խորհուրդ տվող անձը հետեւել է դրան: Հետազոտողները հետեւել են, թե արդյոք շները կշարունակեն հետեւել խորհուրդներին: Կարեւոր հստակեցում՝ այն բանից հետո, երբ ուտելիքը տեղադրել են դույլի մեջ, եւ շունը դա տեսել է, առաջին մարդը թաքուն հանել է ուտելիքը եւ այն հանել սենյակից: Այդպիսով, դույլերից ոչ մեկում չի եղել ուտելիք: Տեսագրությունների հիման վրա գիտնականները գնահատել են շների ընտրությունը: Պարզվել է, որ շները չեն լսել մարդուն, երբ հասկացել են, որ ուտելիքը թաքցնելու ժամանակ նրանք սենյակում չեն եղել: Ավելին, շների կեսը անտեսել է խորհուրդները, երբ իմացել է, որ իրեն ստել են: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ