News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

600 հազարից ավելի ընտրողներն արդեն իսկ սկսում են հասկանալ, որ կոպիտ սխալ են արել՝ ձայն տալով պարտության ճարտարապետ նիկոլին։ Նրանք գիտակցում են, որ նիկոլի մնալը վարչապետի պաշտոնում նոր պարտությունների, աղետների, զոհերի պատճառ է հանդիսանալու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ  Գեղամ Նազարյան:

«Խորհրդարանական արտահերթ ընտրությունները չփոխեցին առկա իրավիճակն ու իրողությունները։ Այսօր հանրությունն արթնացավ եւ արձանագրեց, որ կրկին պատերազմ է, կրկին զոհեր ունենք։

Թուրքերը չեն հանդարտվում, չեն բավարարվում ձեռք բերածով։ նիկոլը շարունակում է կառավարել միանձնյա, իսկ հանրությունն էլ տեղյակ չէ, թե նա որ երկրին ինչ է խոստացել։

նիկոլի նմանատիպ գործողությունների եւ քայլերի առաջին փուլում մենք ունեցանք պարտություն, տարածքային հսկայական կորուստ, հազարավոր զոհեր։

Երկրորդ փուլում մենք արդեն իսկ ունենք զոհեր, բանակը, հանրությունը տեղյակ չէ, թե նիկոլն ում հետ եւ ինչ է բանակցում։ Այս ամենի հետեւանքը կարող է լինել նոր ձախողումը, նոր պարտությունը։

Այսօր ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկան Հայաստան եւ Պատիվ ունեմ դաշինքները, անելով մի շարք կարեւոր եւ առանցքային շեշտադրումներ։

Այս իրավիճակում, կարծում եմ պետք է ակտիվ քայլեր եւ քաղաքական գործընթաց սկսել, այդ թվում ներառելով նրանց, ովքեր չեն քվեարկել Հայաստան դաշինքի օգտին, երկրում այնպիսի հանրային մթնոլորտ ձեւավորելու համար, որտեղ կգերիշխի՝ նիկոլը չպետք է լինի վարչապետ պահանջը։

Այսօր այլ գործիչներ եւս հանդես են եկել նմանատիպ առաջարկով։ Հիմա լայն համախմբման ճիշտ ժամանակն է։ 600 հազարից ավելի ընտրողներն արդեն իսկ սկսում են հասկանալ, որ կոպիտ սխալ են արել՝ ձայն տալով պարտության ճարտարապետ նիկոլին։ Նրանք գիտակցում են, որ նիկոլի մնալը վարչապետի պաշտոնում նոր պարտությունների, աղետների, զոհերի պատճառ է հանդիսանալու»,- գրել է նա։

 

 

Տպել
Ամենաշատ