News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել «Օտարերկրյա օգնության մասին» օրենքում փոփոխությանը՝ Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության կրճատման մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, փոփոխությունն առաջարկել էր կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն:

Փալոնեի կողմից 2022 ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության մասին օրենքում (HR4373) առաջարկված փոփողության մեջնշվում է. «Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման եւ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում սույն օրենքով [HR4373] հատկացված կամ այլ կերպ տրամադրված միջոցներից որեւէ մեկը չի կարող իրացվել կամ հասանելի լինել Ադրբեջանին»:

Փոփոխությունը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից՝ համաձայն Միացյալ Նահանգների օրենքի 333-րդ հոդվածի:

Փալոնեն (Նյու Ջերսի նահանգ) ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից փոփոխության ընդունումը:

Փալոնեի առաջարկած փոփոխության մեջ, մասնավորապես, նշվում է.

- ԱՄՆ-ի ավելի քան 120 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, որն ԱՄՆ-ն անխոհեմ տրամադրել է Ադրբեջանին, համարձակություն հաղորդեց Բաքվի բռնակալ ռեժիմին՝ զգալիորեն ուժեղացնելով էթնիկ զտումներն Արցախում անցած սեպտեմբերին եւ դրդելով Բաքվին շարունակել հայկական հողեր ներխուժումն ու օկուպացիան այսօր:

- Այժմ, առավել քան երբեւէ, Կոնգրեսը պետք է գործի՝ Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի ոգին եւ տառը պահպանելու համար, որն օրենքի երկարատեւ դրույթ է, որի նպատակն է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայերի նկատմամբ իր անխնա ագրեսիայի համար:

«Ադրբեջանի նման մարդու իրավունքների ոտնահարողներին ԱՄՆ-ի ռազմական օգնության փոխանցումը ոչ միայն անխոհեմ կերպով խթանում է Բաքվի ագրեսիան, այլեւ խարխլում է մարդու իրավունքների նկատմամբ վարչակազմի հանձնառությունը՝ որպես մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունք:

- Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանատվություն է ենթադրում, այդ թվում՝ զենքի կամ օգնության մերժում այն պետություններին, ինչպիսիք են Ադրբեջանը, որոնք բացահայտ փորձում են ավարտել այդ հանցագործությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ