News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ինձ համար պատիվ էր այսօր առավոտյան Սպիտակ տանը հանդիպել տիկին Տիխանովսկայայի հետ: Միացյալ Նահանգներն աջակցում է Բելառուսի ժողովրդին ժողովրդավարության եւ մարդու համընդհանուր իրավունքների հարգմանը ձգտման մեջ»,- հանդիպումից հետո Թվիթերում գրել է Բայդենը:

Ըստ Տիխանովսկայայի՝ մոտ տասնհինգ րոպե տեւած հանդիպումը շատ ջերմ էր:

«Ես տեսա մի մարդու, ով անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Բելառուսում,- շեշտել է նա:- Ես մեր ուղերձները փոխանցեցի նախագահին, որ Բելառուսում պայքարն աշխարհաքաղաքական չէ. Դա մեր պայքարն է բռնության, անօրինականության դեմ»:

Տիխանովսկայան արդեն տաս օր է, ինչ ԱՄՆ-ում է. Վաշինգտոնում գտնվելու ընթացքում նրան հանդիպել են վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Բացի այդ, Տիխանովսկայայի հետ հանդիպել են ամերիկացի օրենսդիրները, այդ թվում՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ