News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչեւ 2023թ. իր երկիրը հույս ունի սկսել գազի լիակատար արդյունահանումը Սեւ ծովում։ Նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել չորեքշաբթի, Սաքարիա նահանգում սեւծովյան շելֆի գազի թեստային հորատանցքից գազի առաջին այրման արարողության ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հասցնենք մինչեւ 2023թ. սկսել սեւծովյան գազի հանքի առաջին փուլի մշակումը։ Մեր տեխնիկական հնարավորությունները հորատման ոլորտում թույլ են տվել մեզ ազատվել արտաքին կախվածությունից  [նման աշխատանքներ կատարելիս]։ Սեւծովյան գազը նաեւ կնվազեցնի մեր կախվածությունը վառելիքի ներմուծումից»,- ասել է նա։ Հեռարձակողը ntv հեռուստաալիքն էր։

Գազի ջահը ուղիղ եթերում վառվեց «Ֆաթիհ» հորատանավի վրա, որը որոնողական աշխատանքներ եւ փորձնական հորատում էր կատարում շելֆում։ «Այսօր մենք փորձարկում ենք գազի հոսքը «Թյուրք Ալի 1» հորատանցքում։ Եվ առաջին անգամ մակերեսին վառում ենք գազ, որն արդյունահանել ենք հարյուրավոր մետրեր խորությունից»,- ասել է Էրդողանը։ Նա պարզաբանել է, որ մասնագետները տեխնիկապես լիովին պատրաստել են հորատանցքը հանքավայրից գազի թեստային ստացման համար։

Նա հիշեցրել է, որ վերջին մեկ տարում Թուրքիան հորատել է հինգ հորատանցք Սեւ ծովում։ Արդյունահանման համակարգերին զուգահեռ՝ իշխանությունները կառուցում են նաեւ ցամաքային ենթակառուցվածք գազի տեղափոխման եւ պահելու համար։

2020թ. օգոստոսի 21-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Սեւ ծովում հայտնաբերել է բնական գազի հսկայական պաշարներ։ Մինչեւ 2023թ. իշխանությունները հույս ունեն սկսել դրա մատակարարումը ներքին շուկա։ Առաջիկայում, նշել է նախագահը, իշխանությունները կլուծեն տեխնիկական հարցերը, որոնք վերաբերում են գազի արդյունահանմանն այդ հանքավայրից, եւ «անհապաղ կսկսեն հորատումը»։

Անցած տարվա հոկտեմբերի կեսին Էրդողանը նաեւ հայտարարել էր, որ «գազի ապացուցված պաշարների ծավալը «Սաքարիա» հանքավայրի «Դունայ 1» տեղամասում  կազմել է 405 մլրդ խորանարդ մետր։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գներն առաջին եռամսյակն ավարտել են ուժեղ աճով
Մարտին Brent-ը թանկացել է 4,6%-ով, WTI-ն՝ 6,3%-ով...
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Ամենաշատ