News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Twitter ընկերությունը ժամանակավորապես փակում է Սան Ֆրանցիսկոյի եւ Նյու Յորքի  կենտրոնակայանը կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով, տեղեկացնում է Forbes պարբերականը՝ հղում կատարելով սոցիալական ցանցի ներկայացուցչին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես տեղեկացնում է ամսագիրը, երկու շաբաթ առաջ Twitter-ը թույլ էր տվել իր աշխատակիցներին դուրս գալ հեռահար աշխատանքից եւ գալ գրասենյակներ։

Twitter-ի ներկայացուցչի խոսքով՝ բացի կենտրոնակայանի եւ գրասենյակների փակումից, ընկերությունը «դադարեցնում է գրասենյակների բացումը»։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դիմակներ կրելը կդառնա պարտադիր ԱՄՆ որոշ գերատեսչություններում, հատկապես Ներկայացուցիչների պալատում եւ ներքին անվտանգության նախարարությունում կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով։ Դիմակներին վերադառնալու հայտարարությանը նախորդել էր CDC հանձնարարականը, որի համաձայն՝ պատվաստված մարդիկ պետք է դիմակ կրեն բարձր ռիսկի գոտիներում։

Ամերիկյան Twitter Inc. ընկերությունը հիմնադրվել է 2006թ.։ Հիմնական արտադրանքը սոցիալական ցանցն է կարճ հաղորդագրությունների փոխանակման համար։ Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ