News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում փոփոխություններ կատարեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ: 

«Գիտեք, որ Հայաստանը COVAX FACILTY-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ունի ձեռքբերելու COVID-19-ի դեմ պատվաստանյութ, սակայն այն նախատեսված է ընդամենը բնակչության 10%-ի համար: Մնացած մեր թիրախային ցուցանիշներին հասնելու համար պատվաստանյութերը ձեռք են բերվում երկկողմանի համաձայնագրերի հիման վրա: Մենք ամեն ինչ անում ենք, որ հասանելի լինեն նաեւ նվիրատվությամբ տրվող պատվաստանյութերը ՀՀ-ին:

Այս որոշման շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 500 հազար դեղաչափ պատվաստանյութ՝ չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված: Այս նպատակով ուղղվող միջոցները կազմելու են 3,459 մլրդ դրամ»,-ասաց Ավանեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ