News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հանրությունն ավելի շատ սկսել է ուշադրություն դարձնել  չինական ավանդական բժշկությանը այն բանից հետո, երբ չինացի մասնագետները մի շարք հանդիպումներ են անցկացրել հայ բժիշկների հետ: Այս մասին հայտարարեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Ցյանսի նահանգի Նանչան քաղաքում ՇՀԿ՝ անվադական բժշկության հարցով ֆորումի բացման արարողության ժամանակ:

«Կորոնավիրուսի պանդեմիան ցույց տվեց, որ չինական բժշկությունը պահանջված է, որի կարեւորությունը միշտ ընդգծել են Չինական կոմունիստական կուսակցությունը եւ Կոմունիստկան կուսակցության Կենտկոմի քարտուղար, ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը: Նրանք մշտապես հայտարարել են, որ չինական ավանդական բժշկությունը Չինաստանի այցեքարտն է»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ Չինաստանի սահմաններից դուրս չինական ավանդական բժշկության ընկալման հետ կապված խնդիրներ կան: Մանասարյանի խոսքով՝ շատերն այն ընդունում են որպես չինական մշակույթի պրոդուկտ եւ լուրջ չեն վերաբերվում: Մյուս մասն այն ընկալում է որպես այլընտրանքային բուժում, որն անթույլատրելի է:

«Իրականում դա մշակույթի եւ գիտության սիմբիոզ է, որը սկիզբ է առնում մ.թ.ա. 5-րդ դարում, երբ կոնֆուզիոնիզմը եւ դաոսիզմը սկիզբ դրեցին ավանդական բժշկությանը: Այժմ կա դրա պահանջարկը նաեւ Հայաստանում: Ես կարծում եմ, որ հանդիպումները բավարար չեն, եւ հետագայում մեր համագործակցությունը կուժեղանա եւ կզարգանա: Միեւնույն ժամանակ, չինական ավանդական բժշկությանը պետք չէ մոտանալ որպես բիզնես կամ այս կամ այն հիվանդության բուժման միջոց: Դրան պետք է վերաբերվել, ինչպես վերաբերվում է Կոնֆուցիոսի անվ. չինարենի ուսումնասիրոթյան ինստիտուտը:Այսինքն՝ չինարենի ուսումնասիրությունը երկրորդ տեղում է, առաջին տեղում է մարդկանց ծանոթությունը չինական մշակույթին եւ գիտությանը, ինչպես նաեւ չինական բժշկությանը, որը եզակի մշակութային ժառանգություն է»,-հայտարարեց Մանասարյանը:

Նյութը պատրաստեցին Պարույր Սինյավսկին, Մարիա Ասատրյանը   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ